Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։
«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։
Այս ընտրություններն արտահերթ են, քանի որ 2025թ. մայիսին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Դրանից հետո նախաձեռնվեցին ավագանու արտահերթ ընտրություններ:
«Հայրենիք» կուսակցության վստահված անձ Արուսյակ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արձանագրել են նաև ընտրողներին ուղղորդման դեպքեր՝ հօգուտ իշխանական կուսակցության։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 4 զանգեր։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Այդ մասին տեղեկացրել ենք ընտրատարածքային հանձնաժողովի։ Ասացին՝ քվեախցերի թիվը 3-ից դարձել է 4 հետևաբար այլ տարածքում չէին կարող ապահովել»,-ասում է Ա. Հովհաննիսյանը։
Այսօր՝ 2025թ. նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերի դռները: